Ամեն տարի նամակ եմ գրում Ձմեռ պապիկին եւ դնում եմ այն տոնածառի տակ․ Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից Ամանոր է, եւ ժամանակն է  հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք  2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից  եւ ինչ սպասել 2019 թվականից: «Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ  համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների  մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները:

Հրանտ Թոխատյան` Հայաստանի ժողովրդական արտիստ

Բնականաբար, 2018 թվականը յուրաքանչյուրիս համար ամենահիշվող տարիներից մեկն էր: Տա Աստված, որ կարողանանք 2019-ին արժանի լինել այն ամենին, ինչ ձեռք բերեցինք այս տարի, եւ վայելենք ստացածի պտուղները:  Ամանորը ասոցացնում եմ մանուկների ժպիտների հետ: Անձամբ ես ամեն տարի նամակ եմ գրում Ձմեռ պապիկին եւ դնում եմ այն տոնածառի տակ: Այս տարի էլ նույնն եմ արել: Երեխաներս էլ են այդպես վարվում:  Մեր հայրենակիցներին գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, խոհեմություն, համբերություն եւ սեր:




Լրահոս