Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ, ու «Սանիթեքն» սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։

Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ` ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, վճարային տերմինալները, բանկոմատները, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։

Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք»։




Լրահոս