Ապարանում 4 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին՝ ժամը 15.10-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացիներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացիները թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում Ապարան քաղաքի Հարութունյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս