Փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։

Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։




Լրահոս