Այսօր՝ հունվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովհաննես Հովհաննիսյանի, օղակի հրամանատար Գոռ Բարբարյանի գլխավորությամբ: Փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ՝ 86-ամյա Քնարիկ Ապրեսյանի, իսկ խոհանոցում ամուսնու՝ 81-ամյա Բորիս Ապրեսյանի դիերը:
Մանրամասները՝ այստեղ։