Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի,
Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է
տեղում:

Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության բացակայության պատճառով
փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս