Հունվարի 8․ օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հունվարի 8-ն է։

Դեպքեր՝

1851 — Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցեց, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։
1861 — Ռուսական կայսրությունում լույս տեսավ «Աշխարհի շուրջը» («Вокруг света») հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։
1957 — Ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ շախմատի ԱՄՆ չեմպիոն:
1959 — Շառլ դը Գոլը դարձավ Ֆրանսիայի հանրապետության նախագահը:
1961 — Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկեցին Ալժիրի անկախության օգտին:

Ծնունդներ՝

1819 – Արշակ Տեր-Ղուկասյան, հայազգի ռուսական զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (վ. 1881)
1824 – Ուիլկի Քոլինզ, անգլիացի գրող (վ. 1889)
1886 – Օլգա Գուլազյան, ժողովրդական դերասանուհի (վ. 1970)
1902 – Կարլ Ռոջերս, ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից
1918 – Հովհաննես Զարդարյան, հայ նկարիչ (վ. 1992)
1926 – Գեղամ Սեւան, հայ գրող, գրականագետ (վ. 1991)
1931 – Սերգեյ Մատինյան, հայ խորհրդային ֆիզիկոս
1935 – Էլվիս Փրեսլի, ամերիկացի երաժիշտ և դերասան,«Ռոքն’ռոլի արքան» (վ. 1977)
1939 – Կարոլինա Հերերա, վենեսուելացի-ամերիկացի դիզայներ
1942 – Վառլեն Ալեքսանյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ
1942 – Սթիվեն Հոքինգ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար, գիտության հանրայնացնող
1947 – Դեյվիդ Բոուի, բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր (վ. 2016)
1965 – Ռիչարդ Կիրակոսյան, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ
1983 – Կիմ Ջոնգ Ուն, Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ, ներկայիս նախագահ
1991 – Հրայր Սիմոնյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր

Մահեր՝

1570 – Ֆիլիբեր Դելորմ, Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան
1642 – Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա
1782 – Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծ. 1700)
1896 – Պոլ Վեռլեն, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծ. 1844)
1965 – Բորիս Բառնետ,խորհրդային կինոռեժիսոր և դերասան
1967 – Հայկազ Մարջանյան, հայ կուսակցական և պետական աշխատող
1996 – Ֆրանսուա Միտերան, Ֆրանսիայի նախագահ 1981-1995 թթ. (ծ. 1916)
2014 – Արմեն Մազմանյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ 2011-2014 ԵԹԿՊԻ ռեկտոր
2014 – Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (ծ. 1955)




Լրահոս