Վերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս պահ դրությամբ նիստի օրը հայտնւ չէ և մոտ օրերս կիրազեկվի այդ մասին։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին, դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ:
Եվ բողոքարկումից հետո դատավորը մեկ օրվա ընթացքում դատախազության բողոքը վարույթ էր ընդունել, սակայն տարեվերջին չէր հասցրել նիստ անցկացնել։