Մխիթարյանի տեղը Արսենալի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել: Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետո աշխատել է 2014/15 մրցաշրջանում: 25-ամյա ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում:

Հավելենք, որ այս պահին Մխիթարյանն ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:




Լրահոս