Ինչպես հայտնի է հունվարի 14-ին տեղի կունենա ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստը։
ArmLur.am-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց մանդատների հանձնման տեղի, ժամի եւ ձևի մասին։ ArmLur.am-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին` ժամը 13:00-ին։
«Մանդատների հանձնումը կկայանա Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեղի կունենա մեծ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ էլ մանդատները կհանձնվեն»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Նշենք` հանձնման արարողությանը ներկա են լինելու ներկայիս ԱԺ բոլոր պատգամավորները։
Հավելենք նաև, որ պատգամավորների մանդատ հանձնամն արարողությունն այս տարի տարբերվելու նախորդներից: Այս անգամ պատգամավորները մանդատներ կստանան ոչ թե Տիգրան Մուկուչյանից, այլ ընտրողներից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կապ են հաստատել ընտրողների հետ, հրավիրել, բացատրել, թե ինչ է սպասվում, ինչ պետք է անեն: