![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/151834.jpg)
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական և Պրիվոլժյան դաշնային շրջաններում առաջիկա երկու օրերին նորմայից ցածր ջերմաստիճան է կանխատեսվում, հայտնում են ՌԴ մարզային օդերևութաբանական կայաններից:
Երկրի որոշ հատվածներում սպասվում է մինչև -27 աստիճան ցուրտ: Սառնամանիքը կհասնի Սամարայի, Սարատովի, Օրենբուրգի, Վլադիմիրի, Կոստրոմայի, Օրյոլի և Ռյազանի մարզեր: Հեռավոր Արևելքում օդերևութաբաններն ուժեղ քամի են կանխատեսել: