Կարագանդայում այս պահին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է: ArmLur.am-ը զրուցել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի հետ, ով նշեց` իրավիճակը հանդարտ է, սակայն հսկողություն ամեն դեպքում առկա է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքն էլ՝ տուժել։ Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։Իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել, ով երեկ հանդես էր եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, թե ոչ ոքի չի սպանել։
Սակայն նա նշեց, որ ազգությամբ հայերի սեփականություն հանդիսացող օբյեկտները դեռևս չեն գործում անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ այդ դեպքերից հետո ղազախները մուտք էին գործել հայերին պատկանող օբյեկտներ և վրեժխնդիր լինելու հայտարարություններ արել: