
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին տարածված տեսաուղերձը: Խոսքը հունվարի 1-ին Կարագանդայում կատարված սպանության գործով հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալի տեսաուղերձի մասին է:
«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները ստուգել են նրա հնարավոր գտնվելու վայրերը: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել է ՆԳՆ ղեկավարը:
Նա հավելել է, որ ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննություն: