Ձմեռային զորակոչը սկսվեց. որքան մարդ է դիմել «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերով ծառայելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշեց, թե զորակոչը կազմակերպելու հարցում փոփոխություններ չեն լինելու:

Նա ներկայացրեց նաև թվային տվյալներ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի դիմելիության հետ կապված: Մասնավորապես նրա խոսքով,  այս պահի դրությամբ 72 հոգի դիմել է «Ես եմ» ծրագրով և 90-ից ավելի քաղաքացի «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելու համար: Սակայն նրա խոսքով, այդ թվերը վերջնականը չեն:

Նշենք, որ 2018 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ «Ես եմ» ծրագրով ծառայության է մեկնել 120 նորակոչիկ։




Լրահոս