ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ.
«ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝ կպատժվեն:
Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա»: