
Ինչպես հայտնի է` այսօր սկսվեց ձմեռային զորակոչը: Այս զորակոչի նորամուծությունն այն է, որ նորակոչիկներն այսուհետև կարող են իրենց մոտ բջջային հեռախոս ունենալ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ զինվորական կոմիսար Հենրիխ Մուրադյանը:
Նրա խոսքով, այդ բջջային հեռախոսները սակայն չեն ունենալու տեսա-լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն, իսկ վերահսկողությունն էլ իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը։