Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից. Sky Sports

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս:

Sky Sports-ի հաղորդմամբ, Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

Ավելի վաղ The Sun-ը հայտնում էր, որ կիսապաշտպանի ժամանումից հետո «Արսենալում» գուցե տուժի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել:




Լրահոս