ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ հիվանդասենյակներ գրեթե չկան. գրիպով քանի հիվանդ է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կրկին բավականին տարածված են սուր շնչառական հիվանդությունները, և տոնական օրերին բուժհաստատություններ են դիմել հարյուրավոր մարդիկ: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:

Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ArmLur.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Արաբկիր բժշկական կենտրոն: Երկուսում էլ իրավիճակը գրեթե նույնն է: Ամեն օր բուժհաստատություն են դիմում մեծ թվով քաղաքացիներ, առավել ռիսկային խմբում են գտնվում կրծքով կերակրվող երեխաները:

Չնայած գրիպի H1N1 ենթատեսակը Վրաստանում շատ ավելի մեծ տարածում ունի, և հիվանդությունը նույնիսկ խլել է մեկ տասնյակի չափ մարդու կյանք, սակայն մեր երկրում կարծում են, որ վարակի ներթափանցումը կանխելու համար հավելյալ միջոցառումների անհրաժշտություն չկա և այդպիսի վտանգ առկա չէ: Եվ չնայած դրան հիվանդանոցներ դիմելիության հաճախականությունը չի նվազում:

Ստուգումներից հետո որոշում է կայացվում` բուժումը շարունակել ստացիոնալ կերպով , թե տանը: Օրինակ Արաբկիր բժշկական կենտրոնում կարելի է հանդիպել այսպիսի գրության, որով տեղեկացվում է, որ այլևս հիվանդներ չեն կարող ընդունել: Հիվանդանոցից տեղեկացրեցին, թե այդպես էկատարվում իրավիճակից ելնելով:

Հավելենք, որ հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս