«Ռեստորանը փակվել է. հաճախորդները հրաժարվել են լքել տարածքը». նոր մանրամասներ Կարագանդայում հայերի մասնակցությամբ միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի Ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մանրամասները: ՆԳՆ-ի տվյալներով, Կարագանդայում զանգավածային ծեծկռտուքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի լույս հունվարի 1-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում:

«Ծեծկռտուքին մասնակցել են այցելուները, տերերը և աշխատակիցները: Ընդհանուր առմամբ կռվին մասնակցել է 14 հոգի, որից 9-ը` անձնակազմից: Ռեստորանի տարածքը մեծ է, այնտեղ  եղել է 400 հոգի: Գիշերվա 3-ին ռեստորանը սովորույթի համաձայն սկսեց փակվել և ժամը 4-ին այցելուներին հայտնել են, որ ռեստորանը փակվում է և առաջարկվել է դուրս գալ:

Սկսվել է իրարանցում և այցելուներին ուղղակի դուրս են հանել ռեստորանից: Նրանք ասել են այդ մասին ընկերերին և եկել են օգնության, որից հետո խառնվել են նաև տերերը և սկսվել է մասսայական ծեծկռտուք», – պատմել է նա:

ՆԳՆ-ից ևս վստահեցնում են, որ ծեծկռտուքը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ է  գտնվում հայազգի Նարեկ Գուրուրյանը:




Լրահոս