Ուսումնասիրելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրությունը`ArmLur.am-ը հետաքրքիր փաստ արձանագրեց: Պարզվում է`նախքան թաղապետի պաշտոնը զբաղեցնելը` Կարապետյանը «գործազուրկ» է եղել, ասել է, թե ոչ մի տեղ չի աշխատել:
ArmLur.am-ը պարզաբանում ստանալ փորձեց հենց Դավիթ Կարապետյանից:
-Պարոն Կարապետյան, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում Ձեր կենսագրական տվյալներում բացակայում է աշխատատեղերի հետ կապված հատվածը: Կասե՞ք`ինչն է պատճառը:
-Ես նախկինում ոչ մի տեղ չեմ աշխատել, ես բիզնեսով եմ զբաղվել:
-Մասնավորապես, Ձեր կենսագրական տվյալներում նշված է, որ աշխատել եք շաուրմայանոցում…
-Այո, ես ունեմ օբյեկտ` սննդի կետ, բժշկական սարքերի վաճառքով եմ զբաղվել:
-Իսկ այժմ ո՞վ է զբաղվում Ձեր բիզնեսներով:
-Հիմա մեկով մայրս է զբաղվում, մյուսով` եղբայրս:
Զրուցեց Լիաննա Խաչատրյանը