Արարատ Միրզոյանի ընկերն ընդդեմ Եղիշե Պետրոսյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մամուլում շատ է շրջանառվում Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնի հարցը: Նույնիսկ խոսակցություններ, կան, որ այն կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:

Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը:

Իր հարցազրույցներից մեկում Սամվել Մելիքսեթյանը նշել էր, որ ամեն ինչ լինելու է մրցութային կարգով։ «Չգիտեմ, թե ինչ կարծիք է ձևավորվել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Արարատ Միրզոյանի անունն այդքան շոշափվում, քանի որ ես նոր իշխանությունում շատ ընկերներ ունեմ, որոնք ավելի մտերիմ են։ Շատերի հետ սովորել եմ համալսարանում»,-ասել է նա:

Վերջինս նաև ասել է, որ Միրզոյանի կողմից որևէ առաջարկություն չի ստացել․«Այստեղ ես աշխատում եմ փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար և այդ պաշտոնին միանգամից չեմ եկել։ Մասնագիտությամբ պատմաբան-արվեստագետ եմ, իմացել եմ, որ թափուր տեղ կա, դիմել եմ Պետգույք և սովորական մարդու պես անցել եմ աշխատանքի։ Նոր իշխանությունում ծանոթ հասկացություն չկա»։

Այս հարցերի ասին Armlur.am-ը զրուցեց ՄՀՀ տնօրենի թեկնածու, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի հետ կապված խոսակցություններ են շրջանառվում, որ սպասողական տրամադրություններ չկան, ասում են՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Սամվել Մելիքսեթյանը, որը Արարատ Միրզոյանի ընկերն է: Դուք թեկնածուներից մեկն եք: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ոչինչ չգիտեմ այդ առումով: Ցավոք, չեմ ճանաչում Սամվելին: Անգամ չգիտեմ՝ ինչի՞ շուրջ է մրցակցությունը գնալու: Դեռ պետք է ծանոթանամ, թե ինչ է պահանջվում: Հիմա զուտ թեկնածություն է առաջադրված: Իմ ինֆորմացիան միայն երեկվա ասեկոսեից է, և ոչ ավել:

-Կարծում եք արդար մրցակցություն կլինի՞:

-Ազնվորեն, պատկերացում չունեմ՝ էլ ովքեր են լինելու, ինչի շուրջ է լինելու մրցակուցությունը: Դա զուտ ադիմինստրատի՞վ աշխատանք է լինելու, թե՞ հնարավորություն է լինելու ստեղծագործական գաղափարներ իրագործելու: Եթե ադմինիստրատիվ է, ես չեմ էլ մասնակցի: Դա ինձ համար հետաքրքիր չէ: Իսկ եթե ինչ-որ իդեաներ կյանքի կոչելու հնարավորություն կլինի, իհարկե, սիրով կմասնակցեմ:

-Պայքարի երկու ձև նշեցիք: Եվ այնուամենայնիվ, երկուսի դեպքում էլ ի՞նչ եք կարծում արդա՞ր է լինելու պայքարը:

-Ինչի՞ չպիտի արդար լինի: Նույն տեղից էլ ես եմ չէ՞ առաջարկը ստացել: Հակառակ դեպքում կնշանակեին, կվերջանար: Այդ առումով ես որևէ հետին միտք չունեմ: Էնպես էլ չի, որ ես հիմա ընկել եմ դռնեդուռ, որ մի բան ստացվի:Եկեք ֆիքսենք՝ ես վաղուց կայացած մարդ եմ և այդ տնօրեն բառը ինձ չի շշկռացնում: Եթե ստեղծագործական մի բան լինի այդ մրցույթի մեջ, հետաքրքիր է,եթե ոչ՝ ոչ:  Բայց ինչպես ինձ տեղեկացրել են ՝ մարդիկ շահագրգիռ են՝ արդյունք ունենալու առումով:

Եվ էդպես էլ պիտի լիներ. համալիրը սոսկ հասարակ շենք չէ,այն շատ-շատ ավելին է: Օրինակ, եթե ինձ առաջարկեին օպերա, թատրոն կամ մեկ այլ բան՝ միանաշանակ կհրաժարվեի, որովհետև դա իմը չէ: Համալիրի ամեն ինչին ես քաջ ծանոթ եմ: Երկար տարիներ իմ գործունեությունը այնտեղ եմ ծավալել՝ հնչյունային ռեժիսորից մինչև կոմերցիոն տնօրեն: Եթե ադմինիստրատիվ գործ է լինելու, հին աշխատողներ,այսպես ասած, համալիրի նվիրյալներ այնտեղ դեռ մնացել են. նրանք էլ կարող են շատ լավ այդ գործը գլուխ բերել:

-Ե՞րբ կիմանաք մրցույթի ձևաչափի մասին: 

-Տեղեկանալու համար մտա վարչության կայք, սակայն էնտեղ ոչինչ չհայատնաբերեցի , պայմանների առումով, կամ ինչ սկզբուքով է լինելու: Կարծում եմ՝ մի քանի օրերի ընթացքում կտեղեկանամ:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս