
ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Սակայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին: Նրա փաստաբանական խումբը հայտնում է, թե Քոչարյանն է այդպես նպատակահարմար գտել: