Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ քննադատության թիրախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նածարարության կողմից շրջանառության մեջ դրված հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրն ու նախագիծը լայնորեն քննադատվում է քաղաքացիական հասարակության կողմից: Օրինակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի համար զարմանալի է հատկապես նախագծի մեջ առկա հետևյալ նախադասությունը.

«Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք են նման քայլեր արել: Բացի այդ, նրա խոսքով, նախագծում նշվում է, թե նախարարությունը մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին: Այսինքն՝ 3 տարուց, այնինչ Ուկրաինայում դա տեղի ունեցավ հեղափոխությունից 1 տարի անց:

Նշենք,որ փաստաթղթի նախագիծը դեկտեմբերի 19-ին դրվել է e-draft կայքէջում և շատ մասնագետներ են այն տեսակետն արտահայտել, որ նախագիծը չի արտացոլում նոր իշխանությունների քաղաքական կամքի առկայությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Ինչպես արդեն նշեցինք, առկա է նախադասություն, որ վերջին տարիների ընթացքում կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, սակայն համաժողովրդական ընդվզման մասին հենց կոռումպացված իշխանությունների դեմ և այն հանգամանքի, որ նոր իշխանության պայմաններում եղել է շրջադարձային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում, և որ նոր կառավարությունը այլևս չի շարունակելու նախկին իմիտացիոն քաղաքականությունը, չկան հավաստիացումներ:

Ի վերջո այս փաստաթուղը չի տալիս հարցի պատասխան, թե կառավարությունը, իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում համակարգային ի՞նչ լուծումներ է առաջարկում, ինչպե՞ս է տեսնում կոռուպցիայի հաղթահարման հիմնական ուղիները։

 




Լրահոս