Հրդեհ Արարատ քաղաքում. այրվել է 7 հա եղեգնուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ բանավանի Արարատյան զանգվածի մոտակայքում այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 21:48-ին: Այրվել է մոտ 7 հա եղեգնուտ:




Լրահոս