Որ ավտոճանապարհներն են այս պահին դժվարանցանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան
դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի
տարածաշրջանում ձնաբուք է:

Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար:




Լրահոս