Սուտի, «լավ տղերքից» մեկին հայտնաբերեցին, մեկի ինքնությունն էլ ճշտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից): Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

shamshyan.com-ի փոխանցմամբ` հայտնաբերվել են ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին:

Նշված արարքի համար կասկածվող Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։

Արդեն Ռազմական Ոստիկանությունում Գ. Հակոբյանը, ով միջադեպի ժամանակ «առյուծ էր կտրել» և իրեն համարում էր «լավ տղա, դարձել էր խոնարհ հարս»:




Լրահոս