«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է պայմանավորվել Հայաստանի նոր իշխանությունների հետ` կապված գազի սակագնի հետ 2019 թվականի համար: Ըստ այդմ, այն թանկացել է 10 տոկոսով, սակայն այդ պայմանավորվածությունը ֆորմալ բնույթ է կրում, քանի որ Հայաստանի ներսում գազի սակագինը չի բարձրանա: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը և վերլուծություն ներկայացնում:
Լրատվամիջոցը նկատում է, որ «Գազպրոմ»-ը գազի միակ ներկրողն է Հայաստան (Երևանը գազ ստանում է նաև Իրանից, սակայն այն օգտագործում է միայն էլեկտրոէներգիայի արտադրության համար, որը տրամադրում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանագիր ստորագրված է եղել 2013 թվականին:
Փորձագետների կարծիքով` « Գազպրոմը» կարող է չեղարկել ներքին զեղչը, որի շնորհիվ նրա դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարում երկրի ենթակառուցվածքներում: Նշվում է, որ «Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են կնքել, որով Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019թ.-ից կբարձրանա 10% -ով՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000խմ դիմաց։
Այնուհետև լրատվամիջոցը անդրադառնում է ՀՀ նոր իշխանությունների հետ բանակցություններին և նկատում, որ 2018 թվականից հեղափոխության հետևանքով վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, և դրանից հետո Երևանի հարաբերութունները ռուսական կողմի հետ բարդացել են:
Ընդ որում, լրատվամիջոցը նկատում է, որ «Գազպրոմ»-ում չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին մեկնաբանել է Մհեր Գրիգորյանը, բանակցությունները կրկին վերսկսվելու են: «Պետք է ամեն ինչ անել նրա համար, որ սակագինը չբարձրանա… Այդպիսի պատրաստակամություն է առկա»,- նշել է Մհեր Գրիգորյանը և ընդգծել, որ բանակցությունները կարող են շարունակվել ընդհուպ մի քանի ամիս:
Կայքը մեջբերում է նաև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ գազի սակագինը կպահպանվի ներքին կարգավորումների շնորհիվ: Նա վստահեցրել է, որ սակագնի պահպանումը չի հանգեցնի պարտքերի: Միևնույն ժամանակ Հայաստանը կշարունակի բանակցությունները նաև Իրանից գազ գնելու հնարավորության շուրջ:
Райффайзенбанк-ից Անդրեյ Պոլիշյուկը կարծում է, որ «Գազպրոմի» և Հայաստանի իշխանությունների միջև նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կրճատմանը, բայց այն չի լինի կրիտիկական:
Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդից Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմը» տալիս էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ ենթակառուցվածքների զարգացման ներդրումների ապահովման համար: