Միգրացիան ծառայությունը տվյալներ է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետության` Հայաստանում գտնվող քաղաքացիների մասին:
2015թ. նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք – 3951, ելք – 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 4148, տարբերությունը՝ 78, 2017թ.-ին՝ 11.589 և 11.278, տարբերությունը՝ 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10.237 ելքերը 9122, տարբերությունը ՝1115։
Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա 2015-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացիներ, 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018թ. նախնական արդյունքերով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։
Հնդկաստանի քաղաքացիները ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։