Ինչպես հայտնի է` ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միջնորդությունը քննելու է դատավոր Նելլի Բաղդասարյանը: Սակայն ուշագրավն այն է, որ դատախազը դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ է հայտնելու, քանի որ դատավոր Նելլի Բաղդասարյանը մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու գործը քննելու հարցով անձամբ ինքնաբացարկ էր հայտնել, ուստի երկրորդ նախագահի պաշտպանական կողմը որոշել է այս հանգամանքը հաշվի առնելով` դատավոր Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնել. ասել է, թե ամեն ինչ անում է, որպեսզի գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության գործը չքննի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Սակայն ArmLur.am-ին հասած տեղեկություններով` դատական համակարգում հակված են մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը, քանի որ Նելլի Բաղդասարյանը մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի կալանքի գործը չի քննել եւ ինքնաբացարկ է հայտնել: Բանն այն է, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու ընկերն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի հարցով որեւէ կաշկանդվածություն չկա:
Ինչեւէ, թե ինչ կլինի, սպասենք զարգացումներին:
Լուսանկարը` aravot.am-ի: