ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Բարի կամքի դրսեւորում. հուսանք` շատերի համար օրինակ կծառայի:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ՍՊԸ-ն գույք է օտարում, ապա դրա վաճառքից գոյացած գումարից ի՞նչ հարկեր պետք է վճարել եւ ինչքա՞ն, այսինքն` ինչպե՞ս է հաշվարկվում` որքան պետք է վճարել:

Արման Հայրապետյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր եւ հատուկ համակարգեր (շրջանառության հարկի, արտոնագրային հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության): Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են մասնավորապես ԱԱՀ-ով եւ (կամ) շահութահարկով: Այս պարագայում ՍՊ ընկերության կողմից գույքի օտարման դեպքում առաջացող հարկային պարտավորությունների մասով անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը.
– եթե ընկերությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա գույքի օտարումից ստացվող եկամուտը` որպես շրջանառության հարկով հարկման բազա, ենթակա է հարկման շրջանառության հարկով` ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով: Մասնավորապես, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ` 5 տոկոս դրույքաչափով:
Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Շրջանառության հարկ վճարողը հաշվետու եռամսյակի արդյունքներով պետական բյուջե է վճարում այդ ժամանակաշրջանում ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը եւ հարկային մարմին է ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
-եթե ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում, ապա գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով ԱԱՀ-ը եւ շահութահարկը հաշվարկվում են ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ եւ 6-րդ բաժիններով սահմանված կարգով: Մասնավորապես,
1) օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարման (այդ թվում` գույքի օտարման) գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման 20 տոկոսադրույքաչափով: Ընդ որում` ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կարգն ու առանձնահատկությունները սահմանված են օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածներով:
շարունակելի

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին եւ շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով` բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների:

 

 

 

ՀԱՐՑ. Իմ թոշակը կազմում է 16000 դրամ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ: Ուզում եմ իմանալ` ամուսնուս թոշակից որոշ մաս կարո՞ղ եմ ստանալ: Նրա թոշակի գումարը կազմում էր 25.000 դրամ, ուներ 2-րդ կարգի հաշմանդամություն, մահացել է: Նշեմ, որ ես չեմ աշխատում:

Պետրոսյան Նունե (ք. Երեւան, Նուբարաշեն փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում: Ելնելով վերոգրյալից` եթե Նունե Պետրոսյանն իր ամուսնու մահվան օրվա դրությամբ հանդիսացել է հաշմանդամություն ունեցող անձ կամ լրացած է եղել նրա 63 տարին, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու հարցով կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ցանկացած տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:




Լրահոս