ՀՅԴ ընդհանուր ժողովի հետքերով. Հրանտ Մարգարյանը կարող է հեռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի կեսերին սպասվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը: Ավանդաբար այն տեղի է ունենում չորս տարին մեկ և անցկացվում է Հայաստանում: Այս անգամ ևս բացառություն չի լինի: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, թե ժողովի ընթացքում ընտրվելու է բարձրագույն գործադիր մարմինը` ՀՅԴ Բյուրոն և նրա ներկայացուցիչը:

Խաչատրյանի խոսքով, թեկնածուները որոշվում են հենց տեղում և այս ընդհանուր ժողովի անցկացման մեջ նա խորհուրդ է տալիս տարօրինակ ոչինչ չտեսնել:

Սակայն դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ էր բարձրաձայնվում կուսակցությունների կազմի փոփոխության և այդ թվում ՀՅԴ-ի նորացման մասին: Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է:  Բացի նրանից, Հայաստանն ունի երեք ներկայցուցիչ`  Արմեն Ռուսատամյան՝ քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան, Սպարտակ Սեյրանյան), 2-ական՝ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) և մեկական Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) և Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):

Եվ չի բացառվում, որ առաջիկա օրերին տեղի ունենալիք ժողովի ժամանակ Հրանտ Մարգարյանն այլևս չընտրվի որպես ներայացուցիչ:

Հավելենք, որ 1999 թվականից առ այսօր 2018 թվականի ընտրությունները միակն էին, որից հետո ՀՅԴ-ն չհայտնվեց խորհրդարանում:

Մասնավորապես, 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: Այս ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը եղել է 1 մլն 137 հազար: 2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:

2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում «Դաշնակցությունն» ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով: Իսկ ահա 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում «Դաշնակցության» քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո «Դաշնակցությունը» մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել:

Իսկ արդեն 2017 թվականին ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 048 ձայն եւ 7 պատգամավորով էր ներկայացել խորհրդարան, որից երեքը պատգամավոր էին վարկանիշային ընտրակարգով:




Լրահոս