7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել… Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել: