
Հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայում սպանության մեջ կասկածվող հայազգի Գուրուրյանը հայտնաբերվել է ՌԴ-ում: Այդ մասին հայտնում է NUR.KZ կայքը` հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևին:
Կայքը նշում է` ներկայումս որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը: Հիշեցնենք, որ նա օրեր առաջ տեսաուղերձ էր հղել: