
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին ազատել սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ պետական համակարգում փոփոխությունների թվին է դասվում նաև Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարումը: