Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր:
Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: