
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ:
Բլոգերը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում ի նշան բողոքի իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի դեմ, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում:
Ադրբեջանական իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին: