Նորընտիր պատգամավորներն այսօր մանդատ կստանան. ինչպես են ընտրել հանձնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա նոր խորհրդարանի նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. այն կկայանա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Եվ հետաքրքիր է, որ նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են հենց իրենք` ընտրողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով պատահականության սկզբունքով ընտրել է 28 մարդու, այսինքն ամեն ընտրատարածքից երկուսին և ևս երկուսին ընտրել են որպես 2018 թվականի դեկտեմբերի 9–ին առաջին անգամ քվեարկած մարդկանց։

Հավելենք, որ 2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենամեծ խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա: Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, 26 պատգամավորական աթոռ։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։




Լրահոս