Սպորտի նախարարության ՊՈԱԿ-ը կլուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենալու կառավարության 2019 թվականի առաջին նիստը: Օրակարգից տեղեկանում ենք, որ կառավարությունը լուծարելու է պորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ  կետի  «զ»  ենթակետով,  25-րդ  հոդվածով`  Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»:




Լրահոս