
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Բաբայանը հայտնում է, որ ընտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։
Բացի այդ, հաշվեկշռիվ դուրս գրված մեքենաները վերադարձվել են և տնտեսմանը զուգահեռ 2018-ին տնտեսվել է նաև 114.000 լիտր բենզին , որը պահեստավորվել է 2019 թվականի համար։ Այսինքն` 2019-ին այդքան բենզին քիչ կգնվի բյուջեից: