Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, բենզինային և դիզելային վառելիքի մատակարարման` մեկ կամ մի քանի ստորև բերված լոտերի համար`
Լոտ 1 – բենզին ռեգուլյար,
Լոտ 2 – բենզին պրեմիում,
Լոտ 3 – դիզելային վառելիք:
Տեխնիկական և առևտրային պահանջներ`
1. Մատակարարումը պետք է իրականացվի կտրոններով՝ ամսական պատվերների հիման վրա:
2. Գնային առաջարկը պետք է ներառի տեղեկություն բենզալցակայանների ցանկի վերաբերյալ, որտեղ գործածական են կտրոնները:
3. Ընտրված մասնակցի կամ մասնակիցների հետ կկնքվի միավոր գնի շրջանակային համաձայնագիր մեկ տարի տևողությամբ հետագայում շարունակելու հնարավորությամբ:
4. Գները պետք է ամրագրված լինեն տվյալ պատվերի պահին շուկայական մանրածախ գների հետ համապատասխան տոկոսային կամ դրամական հստակ զեղչով:
5. Պետք է ներկայացնել հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանք հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ժամկետանց պարտքերի բացակայության վերաբերյալ:
6. Պետք է ներկայացնել որակի և համապատասխանության սերտեֆիկատներ:
7. Պետք է ունենալ նվազագույնը երկու տարվա փորձառություն և նախկինում պատշաճ իրականացրած առնվազը երկու համանման պայմանագիր:
8. Սույն գնմանը մասնակցելու իրավունք չունեն անձինք.
1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ,
2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,
3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
4) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Հետաքրքրվող հայտատուները կարող են գնային առաջարկի ներկայացման ձևի վերաբերյալ տեղեկություններ ստանալ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից աշխատանքային օրերին ժամը 09.00-13.00 և 14.00-18.00:
Գնային առաջարկները պետք է ներկայացվեն ստորագրված, կնքված և փակ ծրարով ոչ ուշ, քան 2019թ. հունվարի 25-ը, ժամը 15:00`հետեւյալ հասցեում՝
ՀՀ, ք. Երևան, 0014, Ադոնցի 6/1, Վեոլիա Ջուր ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն:
Հեռախոս` (+374 11) 54-26-95, (+374 77) 24-42-22,
էլ. փոստ՝ [email protected]:
Ուշացած գնային առաջարկները կմերժվեն: