ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

63 համարի ավտոբուսը երթեւեկում է «պատռված» անիվով, իսկ թե ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է այս ամենն ունենալ, մնում է ենթադրել: Քանի դեռ մարդկային զոհեր չեն գրանցվել, ճիշտ կլիներ՝ համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեին այս խնդրին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ո՞րն է աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը: Ի՞նչ գործընթաց է ենթադրում այն:

Էլինա Մանուկյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով, կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատողն աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր կետերին ծանոթանալուց հետո կնքում է աշխատանքային պայմանագիր, ապա նա պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր կետի, հակառակ դեպքում պետք է պատասխանատվություն կրի օրենքով սահմանված կետերը խախտելու համար:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի չեմ, ուզում եմ ՀՀ-ում ԱՁ բացել, սակայն թույլ չեն տալիս: Հարկայինից ինձ տեղեկացնում են, որ պետք է կուտակային վճարումներ կատարեմ: Բայց ես ինչո՞ւ պետք է կուտակային վճարեմ, ես այստեղի քաղաքացի չեմ եւ այս երկիրն ինձ թոշակ չի տալու: Խնդրում եմ ինձ հստակ տեղեկացնել, թե ինչու պետք է Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ՀՀ-ում կուտակային մուծումներ կատարի: Ուզում եմ օրենքով սահմանված կարգով տեղեկանալ իմ իրավունքներին:

Վարազդատ Հակոբյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N531-Ն որոշման հավելվածով հաստատված են Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի, օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը եւ պայմանները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:




Լրահոս