Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ում:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Արզումանյանն այսուհետև կզբաղեցնի «Փյունիկ»-ի գլխավոր սելեկցիոների պաշտոնը:
Ռոբերտ Արզումանյանը նախորդ տարի ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Արզումանյանը 2018 թվականի ամռանը պայմանագիր էր կնքել Երևանի «Արցախ»-ի հետ, որի կազմում այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցեց: Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր կարողանում մասնակցել խաղերին: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի, դարձել 5 գոլի հեղինակ: