
Հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Սիփան եւ Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։