Ասում են` անծանոթների խորհրդարան է. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համացանցի իր էջում գրում է. «7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:

Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը, և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»:




Լրահոս