Դավիթ Սանասարյանը պատասխանեց Արամ Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին և նշեց, թե այս ասուլիսը արվում է հենց նրան պատասխանելու համար:

«Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը: Կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից թե այլ կուսակցությունից, պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- նշեց նա:

Դավիթ Սանասարյանը ընդգծեց, թե ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն այն է, որ ինը միլիարդի գնումներ են ուսումնասիրվել: Դավիթ Սանասարյանը նշեց, թե իրենք ուսումնասիրել են 2,5 միլիարդի գնումներ:

Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի կողմից իրեն դատի տալուն՝ բարի համբավը վերականգնելու համար, Դավիթ Սանասարյանը նշեց. «Թող դատարան դիմի, բարի է, թե ինչ համբավ է՝ թող դատարանում փորձի պարզել: Կարող է վիճարկել մեր ցանկացած գործողություն դատարանում, մենք պատրաստ ենք»:




Լրահոս