
Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց սուր շնչառական վարակներ և գրիպ ունեցողների տվյալների և իրավիճակի հետ կապված։ Մասնավորապես, նա նշեց, թե անհանգստությունը , որ պետք է Վրաստանի հետ սահմանները փակել, կարիք չկա։
Նրա խոսքով, կատարվել է 549 նմուշ, հետազոտվել են և հայտնաբերվել է H1N1 վիրուհի 51 դեպք։ Մինչ այյժմ 1251 մարդ է դիմել պոլիկլինիկա՝ անցյալ տարվա 967 դիմելիության փոխարեն և 693 ստացիոնալ բուժվող՝ նախորդ տարվա 658-ի փոխարեն։
Մանրամասները՝ տեսանյութում: