600 մլն դրամ վերադարձվեց բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում մոտ 600 մլն դրամ գումար է վերադարձվել պետական բյուջե»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նա տվյալներ ներկայացրեց Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ստուգումներից և նշեց, որ  առաջիկայում ուսումնասիրություններ կսկվեն  նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Լրագրողների դիտարկմանը` արդյոք միայն ԲՈՒՀ-երն են թիրախում և ինչու, Սանասարյանը նկատեց: «Մենք այս պահին պետական շատ մարմիններում ենք իրականացնում ուսումնասիրություններ: Մի վարչություն կոնկրետ, որի վերահսկողության ներքո են գտնվում բուհերը, հերթով բուհերն է ուսումնասիրում: Մեր համար կարևոր է կրթության որակը», – նշեց նա, հավելելով, որ այս ամենի արդյունքում վերլուծություն ենք ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում բուհերում




Լրահոս