ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է երեւանյան խանութներից մեկում

Վաճառքի ենթակա ապրանքի անունը ոչ միայն հայրերեն չէ, այլեւ գրված է աղավաղված: Բայց վաճառողի համար կարեւորը առեւտուրն է, ոչ թե այլ «մանրուքները»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ինչպե՞ս է հաշվարկվում մարդատար ավտոմեքենաների համար գույքահարկը, եթե մեքենայի ձիաուժը 140 է:

Ներսես Հայրապետյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի եւ նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով` մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ: Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Միաժամանակ, երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է երեխա որդեգրել, ապա ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Նարինե Ղազարյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)` ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է).
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:




Լրահոս