ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում

Աղավնիները ձմռան արեւի ջերմությունն են վայելում։

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը ե՞րբ է: Եվ խնդրում եմ ասել` հողի հարկի չափը կախվա՞ծ է արդյոք հողի հարկ վճարողների տնտեսական գործունեությունից:

Ստեփան Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը կորցրել է աշխատանքը, ապա նա իրավունք ունի՞ ստանալու իր կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:

Սաթենիկ Խաչատրյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում.
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների` մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք`
եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 63 տարին լրանալու դեպքում անձը կարող է ստանալ իր պետական կենսաթոշակը եւ անորոշ ժամանակով հետաձգել կուտակային կենսաթոշակի ստացումը: Անձի մահվան դեպքում ստացված կուտակային կենսաթոշակային միջոցները կժառանգվեն սահմանված կարգով:




Լրահոս