Ինչ հարցեր են ընդգրկված նորընտիր խորհրդարանի առաջին նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը տեղի կունենա յոթերորղ գումարման Ազգային ժողովի առաձին նիստը։ Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, այն, մինչ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կվարի ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Իսկ ԱԺ նախագահի թեկնածուն Արարատ Միրզոյանն է։

Ազգային ժողովի առաջին նիստում ընդգրկված է յոթ հարց, սակայն մինչ հարցերի քննարկումը սկսելը, ելույթ են ունենալու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ոի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Ինչպես արդեն նշեցինք,  առաջին նիստի օրակարգում ընդգրկված է յոթ հարց՝  Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ և Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան»-ն առաջագել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝  Մանե Թանդիլյանի։ Վաղը խորհրդարանը կավարտի առաջին վեց հարցերի քննարկումը, իսկ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը կքննարկվի ավելի ուշ՝ կառավարության կազմի ձևավորումից, ծրագիրը ներկայացնելուց և քննարկելուց հետո։




Լրահոս